Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խախտումներ ժամը 20-ից հետո

Քաղաքականություն
0c0c58623338166f91e93e5c8bd22e1c

ՔՀԻ դիտորդների գրանցած խախտումները.

21։25, ԸՏ 4/15, Արաբկիր - Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամից 080-080-804 թեժ գծին զանգահարել են՝ հայտնելով, որ Արմավիրի զարգացման կենտրոնի դիտորդի փոխանցմամբ՝ թիվ 04/15 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ 2 ժամով հետաձգվում է ձայների հաշվարկը՝ առանց պատճառաբանելու հետաձգման պատճառը։

21։30, ԸՏ 01/10, Ավան - ՔՀԻ դիտորդը ներկա է ձայների հաշվարկմանը և տեղեկացնում է, որ քվեաթերթիկների մի մասում համապատասխան նշանն արված է կարմիր գրիչով։
21։15, ԸՏ 1/20, Ավան - ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ տեղամասում լարված վիճակ է, ոմանց նյարդերը տեղի են տվել և ինչ-որ թղթեր են շպրտում իրար վրա։

20։46, ԸՏ 07/34, Մալաթիա-Սեբաստիա - "Քաունթերփարթ ինթերնեյշնլ" կազմակերպությունից 080-080-804 թեժ գծին զանգահարել և հայտնել են, որ "168 ժամ" թերթի լրագրողին թույլ չեն տալիս մտնել 07/34 ընտրատարածք և լուսաբանել ձայների հաշվարկման գործընթացը։

20:50, ԸՏ.01/31,Ավան- Խոչընդոտվել է www.hra.am -ի թղթակցի մուտքը ըտրատեղամաս̀̀ընտրատեղամաս պատճառաբանությամբ, թե ընտրատեղամասը փակ է: Ժամը 21։05-ին լրագրողին թույլ են տվել մտնել տեղամաս։

20:27, ԸՏ 01/25, Ավան - www.hra.am -ի թղթակցին թույլ չեն տվել մտնել ընտրատեղամաս̀̀, պատճառաբանելով, որ տեղամասը փակ է և չի կարելի ներս մտնել: ՔՀԻ-ն դիմել է ԿԸՀ և տարածքային հանձնաժողովի նախագահի միջամտությամբ լրագրողին ներս են թողել:
20։25, ԸՏ 01/30, Ավան - www.hra.am -ի թղթակցին թույլ չեն տվել մտնելընտրատեղամաս̀̀, պատճառաբանելով, որ ուշացել է: ՔՀԻ-ն դիմել է ԿԸՀ և տարածքային հանձնաժողովի նախագահի միջամտությամբ լրագրողին ներս են թողել: