Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զուրաբյանը դատախազության մոտ էր (տեսանյութ)

Քաղաքականություն
167d11e216d1f7a2b1cb1120ca1180b8

Վճռաբեկ դատարանը մայիսի 8-ին կքննի ՀԱԿ ակտիվիստների փաստաբանների ներկայացրած բողոքները:

Ի պաշտպանություն տղաների հերթական ակցիայի ժամանակ՝ ՀՀ գլխավոր դատախազության այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ գիտի, թե ինչու են Տիգրան Առաքելյանին բանտում պահում, իսկ մյուս տղաների հարցը ձգձգում.«Որովհետև այս գործը փորձում են Դամոկլեսյան սրի նման պահել մեր երեխաների գլխների վրա։ Իրենց պրիմիտիվ տրամաբանությամբ մտածելով, որ դա զսպելու է մեր տղաներին համարձակ պայքարից»։

Պարոն Զուրաբյանը ակցիայի մասնակիցներին կոչ արեց, մայիսի 8-ին ժամը 10-30-ին լինել Վճռաբեկ դատարանի մոտ և իրենց աջակցությունը ցույց տալ ՀԱԿ ակտիվիստներին։