Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ն «Սեւ» ցուցակում է

Քաղաքականություն
67ea0e7b2d91ee0cfe41b9f3d00c372d

Ամեն եռամսյակ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրատարակում է «սեւ» ցուցակ։Այստեղ հայտվում են այն անհատները կամ գերատեսչությունները, ովքեր խախտում են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը։

Վերջին եռամսյակում այս ցուցակում հայտնվել է ընդամենը մեկ գերատեսչություն՝ Ազգային ժողովը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանն ասում է, որ նման դեպք շատ հազվադեպ է լինում,ցուցակում հայտվածների թիվը ավելի շատ է լինում. «Մենք հակառակ գործընթացն էլ ունենք, եթե սեւ ցուցակում հայտնվածներից, ուրեւէ մեկը փոխում է իր մոտեցում ու հետեւում է խոսքի ազատության մասին օրենքին, հայտնվում է «սպիտակ» ցուցակում»։

Իրավաբանը փաստում է, որ տեղեկատվության ազատության կիրառման մակարդակը Հայաստանում ցածր է։

Ըստ նրա, դա դժվարացնում է օրենքի կիրառումը երկրում ու դրան հիմնականում նպաստում է նաեւ քաղաքացիների իրավագիտակցության ցածր լինելը. «Ամենամեծ խնդիրը հրապարակային աշխատելու մշակույթի բացակայությունն է։ Շատ գերատեսչություններ, շատ ղեկավարներ չեն հասկանում, որ տեղեկատվությունը իրենց սեփականությունը չէ եւ որ տեղեկատվությունը պատկանում է ժողովրդին»։
Իրավաբանն ասում է, որ գերատեսչությունները պետք է հնգօրյա ժամկետում տեղեկատվության տրամադրման,իրենց ուղղված հարցումներին, սակայն լավագույն դեպքում դրանք ստացվում են 10-15 օրվա ընթացքում։

«Չնայած ամեն ինչ միանշանակ չէ։ Ստացել ենք պատասխաններ շատ տարբեր ժամկետներում։ Օրինակ՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դեպք է եղել, որ մեկ ժամվա մեջ պատասխանել է հարցմանը, իսկ օրինակ` ԱԺ-ն անգամ դեպք է եղել, որ 4 ամիս անց է պատասխանել մեր հարցմանը»։