Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՉԻ»-ն պետք է ներողություն խնդրի Փղից

Քաղաքականություն
65722b434fe672c2b8f0d7e32265bad7

Ընդդեմ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի կողմից հրատարակվող «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի Տիգրան Քոչարյանի հայցադիմումն այսօր բավարարվել է:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Սարդարյանը, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, կայացված վճռով զրպարտության, վիրավորանքի ու փաստաբանական ծախսերի դիմաց հատուցման պահանջը բավարարել է մասնակի՝ 700 հազար ՀՀ դրամի չափով, որից 200 հազար դրամը՝ դատարանի վճռով փաստաբանական ծախսերի դիմաց հատուցման գումարն է, մնացածը հատուցումն է զրպարտության ու վիրավորանքի դիմաց։ Հայցվոր կողմը որպես փոխհատուցում պահանջում էր 1 մլն դրամ վիրավորանքի, 2 մլն՝ զրպարտության, 500 հազար դրամ՝ փաստաբանական ծախսերի դիմաց:


Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում օրաթերթը պետք է հրապարակի հերքում ու ներողություն զրպարտության ու վիրավորանքի դիմաց:
Հիշեցնենք, որ ըստ հայցվորի, 2012թ. հուլիսի 13-ին հրապարակված «Ֆաշիստն ու փիղը՝ ի պաշտպանություն փղերի» հրապարակման մեջ առկա են զրպարտչական ու իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող տեղեկություններ:

«Փաստինֆո»