Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԾ պետին պաշտոնից չի՞ ազատել

Քաղաքականություն
313a06b40c7703f63249e7a1a6d28d91

Մամուլում շրջանառվող այն լուրը, թե Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնից ազատել է Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, այսօր Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը «Ա1+»-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց։

«Բոլոր հրամանագրերը ողջամիտ ժամկետներում և պատշաճ ձևով տեղադրվում են «president.am» կայքում»,-ասաց Արման Սաղաթելյանը։

Այս պահի դրությամբ՝ ՀՀ Նախագահի կայքում ՀՔԾ պետի պաշտոնանկության մասին որևէ տեղեկություն չկա։