Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Բաղդասարյանը մասնակցեց քարոզարշավին (տեսանյութ)

Քաղաքականություն
d48794cd230116cda1fe26b656836837

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կասկած չունի, որ մայիսի 5-ին երևանցիները իրենց ձայնը տալու են կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանին։

«Մենք ներկայացրել ենք իսկապես մրցունակ թեկնածու, մարդ, որը անցել է կյանքի դժվարին ճանապարհ եւ իր անցած ճանապարհով կատարել այնպիսի գործունեություն, որը հետք է թողել, իսկ վերջինն հետքն Արտակարգ իրավիճակների, արտակարգ նախարարությունն էր»,- ասաց պարոն Բաղդասարյանը;

ՕԵԿ-ը այսօր իր ակտիվի հետ հանդիպեց «Արմենիա- Մարիոթ» հյուրանոցում, որտեղ առաջնորդներից, նախկին ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանը շարքայիններին հորդորեցին ընտրատեղամասերում չգնալ գործարքի. «Ամենաչնչին, ամենատարրական պահվածքը կարող է յուրաքանչյուրիս պատիվ չբերել»։

ՕԵԿ ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանն էլ անդրադառնալով քարոզարշավի ընթացքին: Ընտրողների շրջանում նա անտարբերություն է նկատել; «Տեսնում են միայն ընտրելու ժամանակ , նույնը որ գնում եմ տեսնելու, մտածում են, որ եկողներից մեկն է, չես կարողանում բացատրել, որ եկել ես Երեւանի համար մի լավ բան անես»,- նշեց նա;