« Քաղաքականությունը եփվում է Երևանում»
«Երևանի ավագանու ընտրությունները կես քայլ են դեպի իշխանափոխություն»,-համոզված է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Նա հիշեցնում է,որ հանրապետության սպասարկման ոլորտի 89 տոկոսը կենտրոնացած է Երևանում:
«Հայաստանի քաղաքականությունը եփվում է Երևանում, և 4 քաղաքական ուժեր կարող են իրենց ձայների միջոցով մաքրել քաղաքը ապա երկիրը հանրապետականներից:Երևանը որոշիչ է,քանի որ Երևանը դոմինանտող է, թելադրող է,առաջամարտիկ է բոլոր ոլորտներում»,-մեկնաբանում է նա:
Պարոն Մանուկյանը ցավով պատմեց,որ վերջերս միայն Վրաստանի սահմանին տեսել է, թե ինչպես է 300-400 երիտասարդներ արտագաղթում:Նա վախենում է,որ մենք շուտով կնմանվենք Մոլդովիային,որտեղ ժամը 10-ից հետո տրանսպորտ չկա,ժամանցի վայրեր չկան,մարդ չկա:
«Մոլդովիայում ընդդիմություն էլ չկա,իսկ մենք ունենք պայքարող ուժ,մենք ունենք փոխելու հնարավորություն,որը այս դեպքում Երևանի ավագանու ընտրություններն են»,-նշեց նա:
Անդրադառնալով երեկվա ՀԱԿ հանրահավաքին`պարոն Մանուկյանը ոգևորված նկատեց.
«Մենք տեսանք ոգևորված ու փայլուն աչքեր: Մենք տեսանք պայքար:Ես մեծ հաճույք եմ ստացել հատկապես երթից ու ոգևորված գնացել տուն»։