Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որտեղի՞ց Տարոն Մարգարյանին այդքան միլիոն (տեսանյութ)

Քաղաքականություն
fbf8f5717d7d40bb86986ddd8071bd1e

Հանրապետական պատգամավորները քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում միլիոններ կուտակելու մեջ հանցավոր ոչինչ չեն տեսնում։

«Տարոն Մարգարյանը, որքան ես հիշում եմ, 20 տարեկանից ունեցել է իր փոքրիկ բիզնեսը»,- ասում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը։

Նա չի հիշում, թե ինչ բիզնես էր ձեռնարկել 20 տարեկանում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին։ Ըստ պատգամավորի, չի կարելի մարդուն իր միլիոնները հայտարարագրելու համար հանձնել դատախազության ձեռքը, ինչը փորձում է անել Հայ Ազգային Կոնգրեսը

«Սա հերթական նախընտրական շոուն է»,- համարում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը։

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը զարմանում է՝ ի՞նչ վատ բան կա այն բանում, որ մարդը միլիոնատեր է։ Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը մոտավոր հաշվարկներով հայտարարագրել է մոտ 10 միլիոն դոլարի ունեցվածք. «Վատ չէր լինի, որ ես էլ ինչ-որ բան ունենայի»։

Պատգամավոր տիկինը նույնպես լսել է, որ մարդը մինչեւ պաշտոնյա լինելն է կուտակել իր միլիոնները՝ ինչ ունի, այն էլ հայտարարագրել է. «Եթե թաքցներ, այ այդ ժամանակ դուք պիտի ինչ-որ ձեւով հանդես գայիք»։

Գալուստ Սահակյանն ասում է, որ Տարոն Մարգարյանի գերադաստանը քարը քարի վրա դնելով է կուտակել միլիոնավոր դոլարներ։ Իսկ դատախազություն դիմած ՀԱԿ-ին խմբակցության ղեկավարը խորհուրդ կտար խոստովանել, թե որտեղ են թաքցրել երկրի ունեցվածքը

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ընդգծում է. «Մարդիկ մտածում են, տեղերը չգիտենք»։

Պատգամավորը Տարոն Մարգարյանին գիտի մանկուց։ Լավ գիտեր նրա հորը, այնպես չէ, որ նրանց կուտակած միլիոնները պատգամավորին շատ են թվում. «Տա Աստված, ավելի շատ լինի»։