Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատահական ասֆալտապատո՞ւմ

Քաղաքականություն
d5246859c5c7410c0db4cc2fb2a74838

«Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ-ն նախընտրական այս շրջանում ոչ մի խախտում և չարաշահում չի արձանագրել:

Այսօր այդ մասին հայտարեց ՀԿ-ի նախագահ Վահրամ Վարդանյանը:

Նա չի շտապում որոկավորում տալ լրագրողների ու ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ բռնություններին`նախընտրելով ավելի շատ խոսել իրենց արձանագրած սև PR-ի մասին:

«Մեր կարծիքով Բարգավաճն ու ՀԱԿ-ը սև PR-ով են զբաղվում: Նրանք անընդհատ փնովում են իշխանություններին,մինչդեռ ավագանու նրանց անդամները չեն մասնակցում նիստերին»,-կարծում է Վահրամ Վարդանյանը:

Նա ՀՀԿ-ի քարոզարշավից առաջ կատարվող ասֆալտապատման պատճառ էլ գիտի:

«Դա ընդամենը համընկնում է»,-համոզված է նա:

Ի դեպ, դիտորդական առաքելությամբ զբաղվող ՀԿ-ին ֆինանսավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը:

Մայիսի 5-ին նրանց 68 դիտորդներ կատարելու են դիտորդական առաքելություն,մասնավորապես Երևանի 11 և 12-րդ ընտրատեղամասերում: Իսկ թե ինչո՞ւ հենց այդ տեղամասերում ,նախագահը շեշտեց.

«Մենք դեռ անցած ընտրություններին այդ տեղամասերում նկատել էինք բազմաթիվ խախտումներ և այս անգամ էլ ցանկանում ենք վերահսկել»,-ասաց նա: