Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչքան ուզում են ճղվեն, գալու ենք» (տեսանյութ)

Քաղաքականություն
a49573233066e2367075183d908882f7

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելը համարում ժամանակի կորուստ։

«Վերջին 23 տարիները ցույց են տվել, որ մեր երկրում ընտրությունները չեն անցնում ազատ, անկախ, գաղափարական որևիցե պայքար տեղի չի ունենում»,-ասում է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։

Երևանում ծնված և մեծացած ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական ծրագրերը համարում է քաղցր սուտ։

Ռուբեն Թովմասյանի խոսքերով, բոլոր քաղաքական ուժերը այնպես են անում, որ կոմունիստները չհայտնվեն ԱԺ-ում, ավագանու կազմում։ Սակայն ընկեր Թովմասյանը խոստանում է՝ գալու է ժամանակը, երբ երկրի կառավարման ղեկը նորից կոմունիստների ձեռքում է հայտնվելու. «Մենք մեկ է՝ հաղթելու ենք, ինչքան ուզում է ճղվեն, ինչքան ուզում է պատռվեն, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը գալու է իշխանության»։

«Ազգային Ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը եւս չի մասնակցում մայիսի 5-ի ընտրություններին՝ գումար չունենալու պատճառով։

«Բնական է, ով գումար է տալիս, նա էլ երաժշտություն է պատվիրում»,-ասում է
«Ազգային Ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը։

Պարոն Սադոյանը քաղաքական ուժերին կոչ է անում է դուրս գալ 90-ական թվականների գծված ճանապարհից և քայլել ժամանակին համահունչ,այսինքն` ստեղծել վիրտուալ կուսակցություն։