Ո՞րն է Տարոն Մարգարյանի գործը (տեսանյութ)
Երեւան քաղաքում ի՞նչը կփոխեր Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը «Պրոբլեմները»:
Ազգային Ժողովի հանրապետական պատգամավորները փոխելու շատ բան չեն տեսնում։ Տարոն Մարգարյանը պետք է շարունակի աշխատել։ Մհեր Սեդրակյանը խոստանում է շատ բան անել անձամբ Տարոն Մարգարյանի համար. «Իր ա անձը ինձ դուր ա գալիս, ես իմ մասով, համ էլ ՀՀԿ անդամ է, աշխատում եմ օգտակար լինել»։
Երեւանցիների սոցիալական վիճակին ինչ-որ կերպ օգտակար լինելը Մհեր Սեդրակյանը քաղաքապետի գործը չի համարում, ինքը միայն քաղաքի գեղագիտության պատասխանատուն է. «Ինքը իրավունք չունի, ինքը չի կարա, համայնքի ղեկավար կամ Երեւանի ղեկավար ոնց կարա ասի ես աշխատատեղ բացեմ»։
Միգուցե հանրապետական քաղաքապետը վերստին աթոռը զբաղեցնելուց հետո զբաղվի, ասենք, վթարային շենքերի խնդիրներո՞վ։ Պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը վստահեցնում է՝ դա էլ Տարոն Մարգարյանի գործը չէ. «Վթարային շենքերը քաղաքի բյուջեով հնարավոր չի, վթարային շենքերը դա կառավարությունն ա»:
Ի՞նչ են հասկանում հանրապետականները, երբ ասում են, որ քաղաքապետը գեղագիտության պատասխանատուն է եւ ինչու՞ քաղաքապետը աշխատատեղ ստեղծող չէ։
Մանրամասները տեսանյութում.