Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն էլ էր Դավիթաշենում (տեսանյութ)

Քաղաքականություն
931942b9e1401ca03526eb4c687829bb

Այսօր Հայ հեղափոխական դաշնակցությունը ավագանու քարոզարշավ էր անցկացնում Դավիթաշենի վարչական շրջանում:

Դաշնակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը Աղվան Վարդանյանի եւ իր մյուս թիմակիցների հետ շրջեց Դավիթաշենի փողոցներով՝ ներկայացնելով բնակիչներին իրենց քարոզչական նութերը:

«Մեր պարագայում մենք կարծում ենք, որ ընդդիմադիր քաղաքապետը իսկապես կարող է փոխել երկրում իրավիճակը։ Համապետական ընտրությունների ժամանակ շատ դժգոհ զանգված կար, որը փոփոխություն չկարողացավ իրականացնել նախագահի փոփոխության միջոցով: Դա հնարավոր է անել ընդդիմադիր քաղաքապետ ունենալով եւ փոխելով քաղաքապետին»,-ասում է Արմեն Ռուստամյանը:

Բնակիչներից ոմանք նաեւ իրենց ակնկալիքները հայտնեցին Դաշնակցությունից գալիք ավագանու ընտրություններում:

«Մենք ստրուկներ չենք բավական է, ազնիվ, արդար, ոչ օլիգարխ քաղաքապետ, ոչ թալանչի քաղաքապետ»,- ասում է Դավիթաշենի բնակիչներից մեկը:

«Ոչ թե մտածեն դե գյուղում գյուղապետ են ընտրում, քաղաքում էլ քաղաքապետ, ով պետք է զբաղվի իրենց կենցաղ սպասարկաման հարցերի լուծումով, այլ սա պետք է կապվի երկրում բարեփոխումներ կատարելու գործընթացի հետ»,-ասում է Ռուստամյանը: