Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞րը կլինի Խաչատրյանի հրամանը

Քաղաքականություն
41cdd132601aa644f7af85eab5ec298e

Երեւանի քաղաքապետի ՀԱԿ թեկնածու Վահագն Խաչատրյանն ընդգծեց, որ մայրաքաղաքում չի կարող որևէ մեկը խախտումներ անել առանց իշխանության իմացության. «Օրենքի խախտում լինում է իշխանության գիտակցությամբ։ Նույն Փակ շուկայի հետ կապված, ես կարծում եմ, որ մեղավորը քաղաքապետարանն է»,-ասաց Վահագն Խաչատրյանը։

Ըստ նրա՝ քաղաքաշինություն իրականացնելու համար շատ օրենքներ պետք չեն. «Ինչքան շատ օրենք, այնքան շատ խախտումներ։ Օրենք պետք չի, պետք է մոտեցում լինի։ Երևանում, կենտրոնում պետք է շատ հանրային կանաչ տարածքներ լինեն։ Առաջին հրամանը, քաղաքապետ դառնալուց հետո հետևյալն է լնելու. Երևանում ոչի մի ծառ չի կտրվելու։ Երևանը գտնվում է անմխիթար վիճակում, կառավարում չկա»,-նշեց Վահագն Խաչատրյանը։


ՀԱԿ անդամը վստահ է, որ մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ օգտագործելու է իր վարչական ռեսուրսները։

«Մեր բառապաշար է մտել ադմինիստրատիվ ռեսուրս արտահայտությունը, դրսից, որ լսում են, զարմանում են, թե ձեզ մոտ օրենք չկա։ Նույն վերաբերում է մարզպետերին։ Գեղարքունիք մարզպետը որ ժամը վեցից հետո գալիս է էստեղ, հա՞. կամ զանգերով սկսում է ասել՝ գիտեք ինչ կա սիրելիներս կամ բարեկամներս, զբաղվեք էս հարցով։ Փաստաթուղթ կա, թե ով ոնց է աշխատում. Տասնապետեր, հիսունապետեր, հարյուրապետեր, հազարապետեր։ Դպրոցի ուսուցիչներին է տրվել, տնօրեններին, մարզեպետերին, որպեսզի նրանք լրացնեն, հետո ներկայացնեն իրենց վերադասներին, տվյալ դեպքում ՀՀԿ-ին, որ գիտեք ինչ՝ կա մենք այսքան մարդ ենք բերում»,-ասաց Վահագն Խաչատրյանը՝ ՆՓԱԿ-ում կազմակերպված քննարկմանը։