Զուրաբյանը չի բացառում միավորվելը
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խոչընդոտում է ՀԱԿ ավագանու քարոզարշավը, քանի որ լավ գիտի, որ պարտվելու է։ «Ա1+»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀԱԿ ավագանու թեկնածու Արեգ Գևորգյանը։
«Իրենք գիտեն, որ միայն բիրտ ուժի կիրառմամբ, ծեծով կարող են արդյունքի հասնել, իրենք հասկանում են, որ պարտվելու են»,-նշեց Արեգ Գևորգյանը։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ա1+»-ի հետ զրույցում հնարավոր համարեց, որ մայիսի 5-ի ավագանու ընտրություններից հետո ոչ իշխանական ուժերի միավորումը.«Պետք է այնպես անել, որ Երևան քաղաքը չղեկավարի իշխանությունը և ընտրություններից հետո չի բացառվում ընդդիմադիր ուժերի միավորումը։ Մենք ևս մեկ անգամ շեշտում ենք, որ մեր թիրախը իշխանությունն է և չենք քննադատելու որևէ այլ ուժի»,-ասաց Լևոն Զուրաբյանը։
ՀՀ գլխավոր դատախազության դիմաց այսօր ՀԱԿ ինչպես միշտ ակցիա իրականացրեց՝ պահանջելով ազատ արձակել անազատության մեջ գտնվող ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին, եւ արդարացնել առայժմ ազատության մեջ գտնվող ՀԱԿ երիտսարդներին։ Նրան ազատազրկել են՝ 2011թ. ոստիկանների հետ բախման հետևանքով։