Վարդան Բոստանջյանը «խոցելի ճաշակ ունի» (տեսանյութ)
ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը ժամանակ չունի Վարդան Օսկանյանի օգտին քարոզչություն անելու համար,ով գլխավորում է իր կուսակցության ցուցակը։
«Այնպես է ստացվել, որ ես քարոզչությամբ զբաղվելու ժամանակ չունեմ, եւ քարոզչության կարիքը չունեմ, քարոզում են նրանք, ովքեր դրա կարիքն ունեն, ես ինչ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պարոն Բոստանջյանը։
Այսօր պարոն Բոստանջյանը նաեւ տեղեկացրեց, ԲՀԿ-ական պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններում ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի ցանկացած հայտարարության պետք է լուրջ վերաբերվել;
Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը հայտարարել էր, թե ժամանակն է, որ ԲՀԿ-ն իրեն ընդդիմադիր համարի.«Պետք է մտածել, պետք է հասկանալ, որ դա ուղղված է մեկ նպատակի, այն է, մեր երկիրը տեսնել ավելի լավ վիճակում»։
Անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությանը,, ԲՀԿ անդամը նշեց. «Խոցելի ճաշակ ունեցող մարդ եմ եւ ամեն ինչ չէ, որ դուրս գալիս է»։
Պարոն Բոստանջյանը այսօր անդրադարձավ նաեւ նոր կառավարությանը՝ նշելով, որ նրա առաջնային խնդիրը պետք է լինի ներդրումների խրախուսումը։
«Միայն ներդրումների միջոցով ենք մենք հասնում նոր աշխատատեղերի, նոր բարիքների ստեղծման, եկամուտների մեծացման եւ այլն, եւ այլն»,- եզրափակեց նա։