Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Քաղաքականություն
e1abc7db35c50d2207e1a3185d31771e

Այսօրվա արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող «Առաքելություն» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Լուսինե Մարտիրոսյանի գրանցումը` հաշվի առնելով նրա ինքնաբացարկի մասին դիմումը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն սահմանել է 2013թ. մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկի նմուշը:
Վստահված անձինք, դիտորդները և ԶԼՄ ներկայացուցիչները կարող են հետևել քվեաթերթիկների տպագրման գործընթացին Տիգրան Մեծ տպագրատանը այսօր ժամը 20.00-ից մինչև մայիսի 5-ը:


Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։