Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեր-Պետրոսյանը կմիանա երթին

Քաղաքականություն
138c00f0ac92acb9b97ecbd8e3110537

Սարյանի արձանի մոտից մեկնարկեց ՀԱԿ-ի արդեն ավանդական դարձած երթը դեպի Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը։

Երթն առաջնորդում են ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը և Երևանի քաղաքապետի ՀԱԿ -ի թեկնածու Վահագն Խաչատրյանը և մյուս թեկնածուները:


Այս պահին երիտասարդները երթի առջևից եռագույնը վեր բարձրացրած Բաղրամյան փողոցով շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ:

Երթը հսկում են ոստիկաններ:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը երթի մասնակիցներին կմիանա Ծիծեռնակաբերդի մերձակայքում՝ իր տան մոտ։