A
A
Ոստիկանի մոտ խաղալի՞ք է եղել
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ավագանու թեկնածու Արմեն Մարտիրոսյանը ոստիկանության այն պարզաբանմանը, թե ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում ոչ մի ոստիկան հրազեն չի կրել, հարցնում է. «Իսկ ի՞նչ էր կախված «Բիզոն» մականունով ոստիկանի ուսից, խաղալիք ավտոմա՞տ էր»։
«Ա1+»-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը ևս մեկ անգամ պնդեց, որ ոստիկանի մոտ ավտոմատ է եղել. «Թող ոստիկանությունը տարբեր լրատվամիջոցների այդ օրվա արած տեսագրությունները նայի»։