A
A
Խոչնդոտել են լրագրողի աշխատանքը
Քիչ առաջ Նոր Նորքի 9-րդ զանգվածում հարձակման է ենթարկվել iLur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը, ով այնտեղ է գտնվում Տարոն Մարգարյանի քարոզարշավը լուսաբանելու համար:
Ինչպես հայտնում է լրագրողը, մինչեւ Մարգարյանի ժամանելը ինքը փորձել է տեսանկարահանել, թե ինչպես են կազմակերպիչները գազելներից փուչիկներ հանում եւ բաժանում:
Նրան են մոտեցել անհայտ անձինք, սկզբում արգելել են տեսանկարահանել, քաշքշել են, իսկ երբ լրագրողը հրաժարվել է, ձեռքից խլել են տեսանկարահանող սարքը:
Որոշ ժամանակ անցվերադարձրել են նկարահանող սարքը, սակայն բոլոր տեսանյութերը ջնջելուց հետո: