Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բագրատյանը համաձայն չէր

Քաղաքականություն
38417eca1ec45d5f8128a8be91602101

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի նոր փոփոխություններում որոշ ձեւակերպումներ տարընթերոցումների տեղիք են տվել:
Այս հարցն այսօր ԱԺ ֆինանսավարկային հարցերով մշտական հանձնաժողովում վիճաբանություն առիթ դարձավ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի եւ ՀՀ Գլխավոր գանձնապետ Պավել Սաֆարյանի միջեւ:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց. «Տրանսֆերտ անվանվում է ֆինանսական ակտիվի փոխակերպումը մեկ այլ ֆինանսական ակտիվի, վերջ... Երբ դուք ասում եք նյութական ակտիվ, զարմանում եմ ես դրա վրա, բայց կարող է այնտեղ գրված է, բայց դա դեռ չի նշանակում ճշմարտություն»։

«Դուք ասում եք, որ տրանսֆերտները ապրանքային չեն լինում, հա՞: Այսինքն, տրանսֆերտները դրանք դրամաշնորհներն են, երբ արտասահմանյան որեւէ պետություն մեզ ապրանքային տրանսֆերտ է տալիս` տրակտոր տալիս, օրինակ, ճապոնացիները տալիս էին ձեթ, ասում էին այդ ձեթը կիրացնեք ու այդ փողը կծախսեք գյուղատնտեսության մեջ, դա ապրանքային գրանտ է կամ ապրանքային տրանսֆերտ»,- ասաց ՀՀ Գլխավոր գանձապետ Պավել Սաֆարյանը։

ԱԺ մեկ այլ՝ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց ոստիկանության զորքերի հարցը: Առաջարկվեց, որպեսզի ներքին զորքրն հասարակական կարգի պահպանությունն իրակացնեն առանց ՊՊԾ-ի: «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը, մեջբերելով օրենքի այն հատվածը, որով արգելվում էր ոստիկանական զորքերի մասնակցությունը խաղաղ, առանց զենքի հավաքներին, նկատեց.«Հաշվի առնելով ապրիլի 9-ի դեպքերը՝ արդյո՞ք այն կագնած շերտը դա համարվում է ոստիկանության զորքեր. եւ ինչո՞ւ էին նրանք հենց ապրիլի 9-ին օգտագործվել»...


«Եթե ապրիլի 9-ի մասին է խոսքը, ապա բացարձակ անգամ միջամտություն մեծ հաշվով եղել է մեկ-երկու դեպք, երբ ուղղակի հասարակական կարգը խախտողների նկատմամբ կոչ է եղել, որպեսզի ձեռնպահ մնան հասարակական կարգը խախտելուց»,-ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը։

Վիճաբանող կողմերն իրենց առաջարկները քննարկման կներկայացնեն առաջիկա քառօրյայում: