A
A
Դավիթ Հարությունյանի հերթը չհասավ
Այսօր ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ֆրանսիացի պատվիրակ Ժոզեթ Դուրուին ներկայացրեց Թուրքիայում կատարված մոնիթորինգի արդյունքները: Չնայած պատվիրակը նշեց, որ Թուրքիայում ընթանում են բարեփոխումներ, այնուամենայնիվ նաև շեշտեց, որ այս երկրում դեռ խնդիրներ կան սահմանադրական բարեփոխումների, քրեական օրենսգրքի, խոսքի ազատության, տեղական և տարածաշրջանային ապակենտրոնացման ու քրդական հարցի լուծման առումով: Ելույթի համար հերթագրվել էր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որի հերթը չհասավ, սակայն քանի որ դահլիճում էր՝ ելույթի տեքստը կցվեց նիստի պաշտոնական արձանագրությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝