Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանն ընթերցեց շարժման հռչակագիրը

Քաղաքականություն
e44ba9f5774f42a8cd6f55c8483d8177

Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական ազգային համաժողովում հայտարարեց, որ մայիսի 9-ին ժամը 15-ին գումարելու են «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժման հաջորդ ժողովը.«Որտեղ կամփոփենք մեկ ամսվա արդյունքները»։

«Ժառանգության» առաջնորդը չբացառեց նաև, որ մայիսի 9-ից հետո, մայիսի 18-ին հավանաբար մեծ դահլիճում կկնքեն ժողովրդի, քաղաքացիների, քաղաքական ուժերի հետ «Նոր Հայաստանի» պայմանագիրը՝ նոր քաղաքապետի, ավագանու գլխավորությամբ։

Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքվածների հավանությանը ներկայացրեց «Նոր Հայաստան» շարժման հռչակագիրը.

«Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, սույնով մերժում ենք գործող իշխանակարգը, որը քաղաքական դավադրություն գործեց 2013թ.։ Մենք չենք ճանաչում նոր վարչակազմի իշխանությունը և այսօր հավաքվել ենք ուղենշելու միասնական այս գործընթացի իշխանությունը ժողովրդին վերադարձնելու մեր ծրագիրը։ Մշակելու և իրականացնելու գործում ամբողջապես լիազորված ենք ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով»։

Պարոն Հովհաննիսյանը կոչ արեց նաև լրագրողներին անջատել իրենց սարքերը և միանալ իրենց։