Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Մանուկյան. «Մեկ չարիք ունեմ»

Քաղաքականություն
48307c31710f834186e600ac05b201da

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը չի ցանկանում մեկնաբանել քաղաքական գործիչ Հովհաննես Իգիթյանի այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ը փակել է իր կուսակցությունը՝ ՀՀՇ-ն, օգտագործելով թե մարդկային, եւ թե ֆինանսական միջոցները։

«Ես ձեզ միշտ ասել եմ, որ երբեւէ բացի իշխանություններից ոչ ոքի չեմ քննադատելու երբեք, ես ունեմ մի թիրախ ՝ Սերժ Սարգսյան, Հանրապետական կուսակցություն եւ երբեք այլոց թիրախ, քննադատության առարկա չեմ դարձնելու»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց պարոն Մանուկյանը։

Նրա խոսքերով՝ դա իշխանության երազանքն է, որ ոչ իշխանական թեւերը իրար քննադատեն, իրար վրա աղբ լցնեն, իսկ ինքը այդ գայթակղությանը երբեք չի գնալու։

«Ես ունեմ մի հակառակորդ, ունեմ մի չարիք, դա Հանրապետական կուսակցությունն է եւ իր առաջին համարը»,- եզրափակեց պարոն Մանուկյանը։