Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օսկանյանը հորդորել է Յագլանդին

Քաղաքականություն
5ad84b1d33d5714496d068b269cd34ed

Նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ:
Հանդիպումից հետո Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն Յագլանդի հետ զրուցեցինք փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների, դրանց հաջորդած իրադարձությունների, Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների, երկրում առկա քաղաքական իրավիճակի ու կառուցվածքային հնարավոր փոփոխությունների, եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին»:

«Ես նշեցի, որ Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդում Հայաստանի նախագահության շրջանի համընկնումը Հայաստանում տեղի ունեցող քաղաքական կարևոր գործընթացների հետ կարող է պարտավորեցնող դրական ազդեցություն ունենալ Հայաստանի ժողովրդավարության վրա: Ասացի, որ մեր երկրում ժողովրդավարության զարգացման հիմնական խոչընդոտը քաղաքական հակակշիռների բացակայությունն է, և մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրությունները երկրի քաղաքական համակարգում կարող են սկիզբ դնել այդ մեխանիզմին:

Պարոն Յագլանդին հորդորեցի, որ Եվրոպայի խորհուրդն ավելի ակտիվ ներգրավվածություն ունենա Հայաստանի և Եվրոպական Միության միջև Ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո դրա դրույթների իրականացման մոնիթորինգը ապահովելու հարցում»,- տեղեկացնում է Վարդան Օսկանյանըլ