Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի կդառնա վարչապետի անունը

Քաղաքականություն
3494bb1fe334efdfa770efc726873efa

Այսօր երեկոյան տեղի են ունենալու իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը:

Իշխող կուսակցության ամեն հինգշաբթի տեղի ունեցող նիստերից այս նիստերը հետաքրքրական են այնքանով, որքանով այսօր վճռվելու է Հայաստանի նոր վարչապետի հարցը: Հիշեցնենք, որ ամսի 9-ին տեղի ունեցած նախագահի երդմնակալությունից հետո վարչապետը եւ կառավարությունը հրաժարականի դիմում ներկայացրին:

Ըստ Սահմանադրության, տասնօրյա ժամկետում, այսինքն մինչեւ ապրիլի 19-ը նախագահը նոր վարչապետ պետք է նշանակի, իսկ քսանօրյա ժամկետում պետք է ձեւավորվի նոր կառավարությունը: Քանի որ վարչապետի նշանակման վերջնաժամկետը լրանում է վաղը, հետեւաբար այսօր տեղի ունենալիք նիստերում նախագահն իր կուսակիցներին պետք է ներկայացնի նոր վարչապետի անունը:

Մանրամասներն այստեղ