A
A
Ձյուն է տեղում
Ապրիլի 18-ին` ժամը 10.45-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Սպիտակում, Ստեփանավանում, Դիլիջանում, Սևանում, Ճամբարակում և Աշոցքում ձյուն է տեղում։
Ճանապարհներին իրականացվում են մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։
Այս մասին հայտնում է Տրանսպորտի եւ Կապի նախարարությունը։