Ռ. Դեմիրճյան. Ի՞նչ է նշանակում կիսանդրին դնել (տեսանյութ)
Կարեն Դեմիրճյանն աշխարհում երեւի միակ ազգային հերոսն է, որը իր երկրում արձան չունի: Այսօր նրա ծննդյան օրը ցավով արձանագրում է նրա այրին՝ Ռիմա Դեմիրճյանը։
Երեւանի քաղաքապետարանը 3 անգամ մրցույթ է հայտարարել Կարեն Դեմիրճյանի արձանի համար, 3-ն էլ անարդյունք: Դեռ 1999թ.-ին Ռոբերտ Քոչարյանը Մաշտոցի պողոտայում` «Մալիբու» սրճարանի մոտ հուշարձան տեղադրելու մասին հրամանագիր էր ստորագրել եւ աշխատանքների իրականացումը հանձնարարել Երեւանի քաղաքապետարանին: Վերջերս Դեմիրճյանների ընտանիքին առաջարկվել է արձանի փոխարեն տեղադրել ընդամենը կիսանդրի.
«Ես ասացի, որ այդ դեպքում մենք ոչ կընդունենք այդ արձանը, ոչ կմասնակցենք բացմանը: Ի՞նչ է նշանակում` 13 տարի սպասումների մեջ պահել, 3 մրցույթ հայտարարել, հետո` կիսանդրի դնել: Դա, կարճ ասած, ասում են` լեռը մուկ ծնեց»
Մանրամասները տեսանյութում.