Ինչո՞ւ է Ծառուկյանը քաղաքականության մեջ (տեսանյութ)
Եթե իշխանությունը հետապնդի Գագիկ Ծառուկյանին, նա կարող է բուրժուադեմոկրատական հեղափոխության համար պիտանի մարդ լինել:
«Եթե նրա անվտանգությունն ապահովված չէ, նա ոչ միայն կխառնվի, այլեւ ֆորվարդի դերում հանդեպ կգա»,- ասում է Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը։
Մարքսիստի տպավորությամբ, Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է մտել, որովհետեւ նրա ունեցվածքը երաշխավորված չէ, մի օր կարող են խլել։ Քանի դեռ չեն խլել ԲՀԿ-ի բուրժուական առաջնորդը կարող է պետք գալ Լեւոն Տեր-Պետրոսյանին
«Գաղափարական կապիտալ, պլյուս ֆինանսական կապիտալ, հավասար է քաղաքական կապիտալի, քաղաքական կապիտալ պլյուս լիդեր կատալիզատոր հավասար է հեղափոխության»,-ասում է պարոն Հակոբյանը։
Կոմկուսի առաջնորդ Ռուբեն Թովմասյանը Հայաստանում տեսնում է միայն թալանչի եւ անգրագետ բուրժուազիա, որի վրա էլ հենվում է իշխանությունը։ Դրանք, ըստ գլխավոր կոմունիստի, հանուն ժողովրդի հեղափոխություն անող չեն. «Այսօրվա բուրժուազիան մտածում է՝ շատ ունենամ, շատ թալանեմ եւ այդ շուտով կկարողանամ ճնշել ինչպես ժողովրդին, այնպես էլ իշխանությանը»։
Ռուբեն Թովմասյանն, իհարկե, կողմնակից է հեղափոխությանը, օր առաջ է պետք։ Կոչ է անում չմտածել այն մասին, որ հնարավոր են զոհեր։ Նրանք սովորաբար շատ չեն լինում. «Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության Ձմեռային պալատը գրոհելուց ընդամենը 5 մարդ զոհվեց, իսկ խաղաղ պայմաններում տեսնում են՝ ինչեր են տեղի ունենում»։։
Կոմկուսի ղեկավարը տեղյակ է, որ ցանկացած հեղափոխություն իր բնույթով սոցիալիստական է։ Ոչ մի բուրժուադեմոկրատական հեղափոխություն չի կարող արդարացնել ժողովրդի սպասումները։