Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն արտահերթ նիստ կանի

Քաղաքականություն
a786adb7226666a1558ccc148c4a10eb

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է ինքնաբացարկի դիմում:
Այն ներկայացրել է Երեւանի ավագանու՝ «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակի 73-րդ հորիզոնականը զբաղեցնող՝ ՕԵԿ անդամ, գյուղատնտես Գուրգեն Վարդանյանը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում ապրիլի 18-ին` ժամը 13.00-ին, կգումարվի հանձնաժողովի արտահերթ նիստ:
Օրակարգում ներառված են հետևյալ հարցերը`


1. Երեւանի ավագանու անդամի թեկնածուի ինքնաբացարկի դիմումի մասին .
2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների պաշտոնական պարզաբանման մասին .
3. Բարգավաճ Հայաստան կուսակցության դիմումի մասին .
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից կազմված տեղեկանքի քննարկում։