«Առաքելություն» -ը վստահ է, որ հաղթելու է (տեսանյութ)
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Առաքելություն» կուսակցության անդամները իրենց նախընտրական ծրագիրը այսօր բաժանում էին Երեւանի պետական համալսարանի մոտ՝ պատահական անցորդներին։
Իսկ նրանցից շատերը տեղյակ չէին ոչ միայն կուսակցության ծրագրին, այլ նաեւ կուսակցությանը։
«Առաքելություն» կուսակցության ցուցակի 2-րդ համարը զբաղեցնող Մանուկ Սուքիասյանը կարծում է,որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի իրական դեմքը արտացոլված է քարոզչական վահանակներում:
«Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, «Առաքելություն» կուսակցության պլակատները պոկված եւ վրան փակցված հանրապետական թեկնածուի նկարները, ՕԵԿ-ի նկարները մի խայտառակ չափի, տպավորություն է, որ սա մայիսմեկյան շքերթի պաստառ է, այլ ոչ թե նախընտրական պլակատ։ Քարոզարշավը խոչընդոտելու ակնհայտ խայտառակ դեպք է սա»,-ասաց նա։
Մանուկ Սուքիասյանը վստահ է, որ ընտրողների զգալի մասն իր ձայնը մայիսի 5-ին տալու է Առաքելությանը։
« Մենք նախկինում չենք եղել իշխանության, մենք մարդկանց չենք խաբել, ոչ ոքից ոչինչ չենք վերցրել, մեզնից ոչ մեկը ոչինչ չի խլել»,- նշում է նա։
«Առաքելություն» կուսակցությունն իր քարոզարշավը գերադասում է անցկացնել դեմ-առ դեմ՝ հանդիպումներով։ Ա
»Առաքելության» Երեւանի ավագանու ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը նշում է, որ հասարակության զգալի մասը տեղեկացված չէ, ընտրությունների ձեւաչափի հետ ու հիմնականում հասարակության հետ նման հարցեր են քննարկում։