Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսկանդարյանի կանխատեսումը Հովհաննիսյանի օգտին չէ

Քաղաքականություն
3bf3379deb0f2fcc34e3304a07f2b99f

Հայաստանի հանրապետական կուսակցությունը բացարձակ առաջատար է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում, կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Եվ ընդհանրապես նախագահական ընտրություններից հետո, ընդդիմության վիճակը Հայաստանում վատ է, իսկ ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցությանը, այն 37 տոկոսը , որը ստացել էր, արդեն մասնատվել է», -ասաց պարոն Իսկանդարյանը:

Նրա կարծիքով այն մարդիկ , ովքեր մասնակցում են Ազատության հրապարակի ցույցերին, Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածը չի , նրանցից շատերը չեն քվեարկել է «Ժառանգության» կուսակցությանը:

«Սա ընդդիմադիր շարժում է, դա պարզ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացավ հավաքել ընդդիմադիր ընտրազանգվածին, քանի որ հայտնի կուսակցությունները չէին մասնակցում, ոչ պարոն Ծառուկյանը, ոչ դաշնակները, ոչ ՀԱԿ-ը», -ասաց քաղաքագետը: