Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն խոստանում է՝ այնպես, ինչպես նախորդ ընտրություններին (տեսանյութ)

Քաղաքականություն
bddf7109b01addef9f63ddbf240aec8b

Վարդան Օսկանյանը ոչինչ չի մտածել Բարգավաճ Հայաստան կուսակցության անցյալի եւ դառը ապագայի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի քաղաքական մտքերը լսելուց հետո . «Մոռացեք էլի էդ թեմայից, եթե կոնկրետ ընտրարշավ, բան, հանեք, չեմ ուզում մեկնաբանեմ»։

Տիգրան Ուրիխանյանը պատրաստ է մեկնաբանել, սակայն երբեք չի ասի՝ ԲՀԿ-ն կապ ունեցե՞լ է ավազակապետության հետ եւ ՀԱԿ-ին հաջողվե՞լ է ԲՀԿ-ին պոկել ավազակապետությունից

«Ում հետ կապ ունեցել է, շատ տեսանելի է եղել ժողովրդի համար, ում հետ կապ չի ունեցել, այն էլ է տեսանելի եղել ժողովրդի համար»,- ասում է ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։

Տեր-Պետրոսյանն ասել էր նաեւ, որ ավագանու ընտրություններին Սերժ Սարգսյանը թույլ չի տալու ԲՀԿ-ին լուրջ տոկոսներ հավաքել. «Թույլ տվողը կամ թույլ չտվողը տվյալ պարագայում Երեւանի բնակչությունն է»։

Ստեփան Սաֆարյանը համաձայն է Տեր-Պետրոսյանի հետ, որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ կկեղծի ընտրությունները։ Հանրապետականն, ըստ նրա, անձամբ է խոստացել, որ ոչ մեկին թույլ չի տալու հաղթել ավագանու ընտրություններին։

«Նրանք բացահայտ հասարակությանը ձեռնոց են նետել, որ Երեւանը չեն հանձնելու երեւանցուն»,- ասաց «Ժառանգության» վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը։

Նա ասում է, որ եթե ընդդիմադիր ուժերի համար այդքան տեսանելի էր ընտրությունները կեղծելու վտանգը, կարող էին համախմբվել Րաֆֆի Հովվանիսյանի շարժման շուրջ։ Մինչդեռ ինչո՞վ են զբաղված. «Ես վստահ չեմ, որ այս պահին քաղաքական ուժերը, այդ թվում Բարգավաճ Հայաստանը, Հայ Ազգային Կոնգրեսը, կամ ՀՅԴ-ն ամեն ինչ անում են, որպեսզի ոչ միայն իրենք չանեն օրենքով արգելված գործողություն, այլ Հանրապետական կուսակցությանը զրկեն դա անելուց»։

Հանրապետական Հովհաննես Սահակյանը գիտի՝ Տեր-Պետրոսյանը փորձում է ոչնչացնել «Ժառանգությանը» եւ ԲՀԿ-ին հայտարարելով, թե Սերժ Սարգսյանը թույլ չի տա, որ նրանք լուրջ տոկոսներ ստանան

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը նշում է. «Ինքը բավականին հիշաչար մարդ է եւ չի կարող ների, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է իրենից ավել ձայներ հավաքի»։

Հանրապետականը խոստանում է չկեղծել ընտրությունները, ինչպես չի կեղծել Ազգային Ժողովի եւ նախագահի վերջին ընտրություններում։ Ավելին, պատասխանատու է լինելու, որ ոչ ոք չկեղծի՝ թող մյուս ուժերն ավելորդ աղմուկ չբարձրացնեն:

«Ես հասկանում եմ, որ պարտվողական հոգեբանությունը որոշակի հռետորիկա է թելադրում նախապես տրամադրելու, պատրաստելու հանրությանը, որ չթողեցին, դրա համար չվերցրին, բայց էս էդ դեպքը չէ»,-ասում է Հովհաննես Սահակյանը: