Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրենյանցը քաղաքական ենթատեքստ չի տեսնում

Քաղաքականություն
33dd3da0d5cb2734be977c3a4ff5bbc4

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը համոզված է, որ իր դեմ հարուցված եւ այնուհետեւ կարճված գործը որեւէ քաղաքական ենթատեքստ չուներ։

«Եթե ժամանակին չլիներ Արաբկիրի ոստիկանության սխալը, գործը դատարան չէր հասնի, աղմուկ էր չէր բարձրանա եւ հանգիստ կլուծվեր, որովհետեւ կրկնում եմ, որ նույնիսկ տուժողն էր պարբերաբար պնդում, որ բողոք չունի եւ գործում քրեական որեւէ էլեմենտ չկա»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշեց պարոն Սուրենյանցը։

Սուրեն Սուրենյանցի հանդեպ հարուցված գործը դատարանում էր հայտնվել անցյալ տարվա սեպտեմբեր ամսից, սակայն մարտի 28-ին գործը կարճվել է։

Հիշեցնենք, որ Սուրենյանցի դեմ մեղադրանք էր առաջադրվել՝ 2011թ.-ի մայիս-օգոստոս ամիսներին խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, իր ծանոթ Ղասաբյանի վստահությունը չարաշահելու միջոցով, վերջինիս դստերը աշխատանքի տեղավորելու, լրագրողական դասընթացների համար Ֆրանսիա ուղարկելու պատրվակով, ինչպես նաև բիզնեսով զբաղվելու համար ընդհանուր 508 000 դրամ գումար վերցնելու և դրան խարդախությամբ տիրանալու համար: