Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանն են գովազդելու

Հասարակություն
59bb55045cff3ec5622de87b11464432

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հրավերով ապրիլի 14-18-ին ճանաչողական այցի շրջանակներում Հայաստանում է գտնվում հեղինակավոր «National Geographic Россия» ամսագրի խմբագրակազմը:

Ճամփորդության ընթացքում լրագրողները հնարավորություն կունենան՝ այցելելու Հայաստանի տեսարժան վայրերը և ծանոթանալու բազմաբնույթ զբոսաշրջային արդյունքներին, մասնավորապես պատմամշակութային հարուստ ժառանգությանը և հոգևոր արժեքներին, ազգային ավանդույթներին և ժամանակակից կյանքին:
Այցի նպատակն է բարձրացնել Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային վայրի վերաբերյալ ճանաչելիության մակարդակը ռուսաստանյան շուկայում և խթանել ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին:

Ըստ այդմ՝ այցի արդյունքում «National Geographic Россия» և «National Geographic Traveler» ամսագրերում կհրապարակվեն Հայաստանին նվիրված հոդվածներ, իսկ Nat-Geo.ru կայքում՝ լուսանկարների շարք:

Սույն նախաձեռնությունը ռուսաստանյան թիրախային շուկայում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանմանն ուղղված ծրագրերից մեկն է և 2013թ.-ին կազմակերպվելիք ճանաչողական այցերի շարքի մեկնարկը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
Հանրային կապերի գրասենյակ