Ո՞վքեր են հիասթափվել Րաֆֆի Հովհաննիսյանից (տեսանյութ)
Րաֆֆի Հովհաննիսյանից հիասթափվել են ոչ թե նրա շարժման կողմնակիցները, այլ իշխանության ներկայացուցիչները:
Համոզված է «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը:
«Րաֆֆիից հիասթափվել շարժման հետ կապ չունեցող մարդիկ, ովքեր փորձում էին ստեղծել հիասթափության կեղծ ֆոն։ Մեզ համար ամենակարևորը այն էր, որ ապրիլի 9-ին մարդկաց արյուն չթափվեց», - այսօր լրագրողների հետ հնդիպման ժամանակ ասաց Դավիթ Սանասարյանը։
Դավիթ Սանասարյանը սխալ է համարում այն խոսակցությունները, թե ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը միայնակ էր թողել ժողովրդին. «Երբ Րաֆֆին բարձրացել է Ծիածառնակաբերդ, նրան թվացել է ժողովուրդը իր հետևից գալիս է, իսկ երբ տեղեկացրեցինք, որ Բաղրամյանում մարդիկ են մնացել, նա մեքենա պահանջեց ու անմիջապես գնաց ժողովրդի մոտ»։
«Ժառանգություն» կուսակցության անդամը ապրիլի 9 - ին ժողովրդի դեմ ոստիկանության գործողությունները համարում է անօրինական. «Երբ մենք բաժանում էինք ու չէինք թողնում, որ բախում լիներ ոստիկանների ու ժողովրդի միջև հետ այդ ժամանակ էլ ոստիկանները առանց հիմնավորման մեզ հարվածում էին»։
Իսկ երգիչ Արթուր Իսպիրյանը, ով մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության ցուցակով, համոզված է, որ եթե մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրությունենրում չհաղթի ընդդիմության ներկայացուցիչը, ապա մայրաքաղաքի խնդիրները գնալով կխորանան. «Արդեն 20 տարի է ոչ մի քաղաքապետ չի կարողանում դրական լուծում տալ սանիտարական վիճակի բարելավմանը, այլ ավելին ՝ գնալով վիճակն ավելի է վատանում»։