Տարոն Մարգարյանի այցից առաջ ասֆալտել են (տեսանյութ)
Ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ՀՀԿ ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Արաբկիր համայնքում էր։ Քաղաքապետին, Ավետիսյան 74-80 շենքերի բնակիչները դիմավորեցին ծափողջյուններով՝ նոր ասֆալտապատ բակում։
Տարոն Մարգարյանն իր ելույթում գովելով իր թիմակիցներին, չհերքեց որ դեռ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան։
«Մենք այս տարիներին պետք է այս թերությունները շտկենք»,- ասաց նա։
Հանդիպմանը, բացի արաբկիրցիներից, ներկա էին նաև այլ համայնքի բնակիչներ, որոնք աշխատում են համայնքի 148 դպրոցում։
Ավետիսյան 74-80 շենքերի բակում, առաջին հայացքից ամեն ինչ շատ բարեկարգ էր. Երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, թարմ ասֆալտ։ Սակայն բառացիորեն մի քանի մետր այն կողմ միանգամայն այլ պատկեր էր.
Թե մեծահասակները, և թե բակի երեխաները վստահեցրին, որ իրենց հիշում են միայն ընտրությունից ընտրություն, իսկ ասֆալտն էլ արել են միայն այսօր.
Բնակիչներից մի քանիսն էլ, որոնք խուսափեցին տեսախցիկից, ասացին, որ ասֆալտապատվել է միայն այն շենքի հատվածը, որի առաջին հարկում տեղեկայված ՀՀԿ շտաբը։