Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օմբուդսեմնը կարող է շահել ՀԱԿ-ի վստահությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
425fe948411c236608ce381e7aa6d61d

ԱԺ-ում այսօր Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խոսեց՝ համեմատելով ներկա օմբուդսմենի աշխատանքները նախորդի հետ:

Պարոն Զուրաբյանը հայտարարեց, որ Կարեն Անդրեասյանը շատ վատ ժառանգություն է ստացել. «Նախորդ օմբուդսմենն ամեն ինչ արեց, որ ՄԻՊ հաստատության նկատմամբ վստահությունը քայքայվի: Նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանն իբր պաքայրում էր Սերժ Սարգսյանի կատարած խախտումների դեմ, սակայն միաժամանակ լեգիտիմացնում էր դրանք: Դա էր պատճառը, որ ինչ-որ պահից ՀԱԿ-ը դադարեցրեց նրա հետ համագործակցությունը: Հիմա դուք՝ պարոն Անդրեասյան, փորձում եք վերադարձնել այդ վստահությունը»:

Միեւնույն ժամանակ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ դեռ չեն վստահում նրան. «Մի կարեւորագույն հարցում դուք չեք ցույց տվել այն հիմքերը, որ մենք ձեւավերենք այդ վստահությունը: Խոսքը վերաբերում է քաղբանտարկայլների հարցին: 2011թ. կային ինը ճանաչված քաղբանտարկյալ, որոնք հիմա նաեւ ԱԺ-ում են ու նաեւ մեր ուժն են ներկայացնում: Հիմա ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն է շինծու մեղադրանքով բանտում: Սա միտումնավոր էր արվել ռեժիմի կողմից: Դուք այս մասին ոչ մի խոսք չեք ասում, դուք կարող եք ասել ձեր նախորդի դեմագոգիան, որ քաղբանտարկյալ հասկացողությունը ճիշտ չէ ու չկա ՀՀ-ում, բայց կոչ կանենք այդպես չվարվել»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի՝ Կարեն Անդրեասյանը կարող է ՀԱԿ-ի վստահությունը շահել մի դեպքում. «Եթե դուք պաշտպանեք իշխանության հակառակորդների մարդու իրավունքները, ի դեմս ՀԱԿ-ի, դուք կունենաք շատ հուսալի մի գործընկերոջ, հակառակ դեպքում դուք կշարունակեք մնալ ռեժիմի շահերը սպասարկող գործիքի»:

Այնուհետեւ, բարձրախոսներն անջատած Հովիկ Աբրահամյանը շարունակեց որոշ ժամանակ զրուցել Լեւոն Զուրաբյանի հետ: