Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խենթ Րաֆֆիից մինչև խենթացած Րաֆֆի»

Քաղաքականություն
2efcd0be03577e367fb35d080a98357d

«Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները նման են ապօրինի ճանապարհով իշխանության հասնելու հանցանքի»,-անդրադառնալով ապրիլի 9-ի իրադարձություններին` նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ նրա՝ անցել է փողոցային դեմոկրատիայի և վագրերի վրա նստած քաջ նազարների ժամանակաշրջանը:

«Ժողովրդին փողոց դուրս բերելով,ճաղավանադակները ջարդելով ոչինչ չի փոխվում:Այս գործողությունները օրենքից դուրս են»,-համոզված է սոցիոլոգը:

Ահարոն Ադիբեկյանը կարծում է,որ երեկ ժողովուրդն էր ղեկավարում Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Կարելի է գեղարվեստական ստեղծագործություն գրել`«Խենթ Րաֆֆից մինչև խենթացած Րաֆֆի» վերնագրով»,-առաջարկում է սոցիոլոգը: