Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանի հայացքը բացակա էր» (տեսանյութ)

Քաղաքականություն
fe6e35bd945114a32f2fdd9ff2b3d6b0

Ռուբեն Հախվերդյանը չի հիասթափվել Րաֆֆի Հովհաննիսյանից։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց երգահանը։ «Սակայն ես կարծում եմ, որ երեկվա մոմավառությունը ճիշտ չէր։ Եթե նույնիսկ ժողովուրդը 100 տոկոս հիասթափվի Րաֆֆիից, ապա կան շատ պատրաստված տղաներ, օրինակ Ժիրայր Սեֆիլյանը», - նշեց երգիչը։ Նրա կարծիքով ժողովուրդը գնում է Րաֆֆի Հովհաննիսյանի հետևից ոչ թե որ նրա կողմն է, այլ դեմ է այս իշխանությանը, հատկապես Սերժ Սարգսյանին։

« Մեզ մոտ մարդիկ ոչ թե արտագաղթում են հացի պակասից, այլ այս գարշելի ռեժիմից են գնում։ Իսկ այս ընտրություններին ժողովուրդը բռնվեց Րաֆֆիից , որովհետև նա պարկեշտ է ու լայնախոհ, ինչպես նաև միակն է, ով գործարքի մեջ չի մտել նախկին իշխանությունների հետ», -ավելացրեց Ռուբեն Հախվերդյանը։ Երգահանը հիասթափություն է ապրում՝ տեսնելով, որ Սերժ Սարգսյանը կարդալով է խոսում, ինչպես նաև նա կարծում է, որ Սերժ Սարգսյանը չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ, եթե դրա հիմքերում է կանգնած։

Պարոն Հախվերդյանին երեկվա երդմնակալությունները հիշեցրել է ներկայացում։ « Երբ հեռուստատեսությամբ նայում էի Սերժ Սարգսյանի երդմնակալությունը, նրա հայացքը բացակա էր։ Նախկին ընտրություններում նրա կարգախոսը «Առաջ Հայաստանն էր», որից հետո մենք մի քանի անգամ հետ գնացինք, իսկ այս անգամ «Ապահով Հայաստան» , որը ենթադրում է, որ մենք ապրելու ենք անապահով երկրում», -հավելեց պարոն Հախվերդյանը։ Նա նաև նշեց, որ գիշերը երկու ժամ չի քնել, «շուռ ու մուռ է եկել»՝ մտածելով ինչ պետք է անել այս իրավիճակից դուրս գալու համար, սակայն պատասխանը չի գտել։

Անդրադառանալով ավագանու ընտրություններին երգիչը ասաց, որ Երևանին պետք է քաղաքային տնտեսությունից հասկացող մարդ։

Երգչին հատկապես մտահոգում է Երևանում կատարվող շինարարությունը։ « Այդ ինչ այլանդակ շենքեր են, օրինակ՝ Բյուզանդի Արամի փողոցներում՝ իրար մեջ մտած»,- ասաց Ռուբեն Հախվերդյանը։