Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կհայտարարե՞ն նստացույց

Քաղաքականություն
972c215ada9511e446c2e2edabbbae0a

Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ բանակցում էր, Բաղրամյան պողոտայի սկզբում հավաքված մարդիկ սպասում էին իրենց առաջնորդին:

Անորոշությունը տեւեց այնքան ժամանակ, մինչեւ Անդրիաս Ղուկասյանը, որը եւս տեղեկություն չուներ բանակցությունների ընթացքի վերաբերյալ, վերցրեց բարձրախոսն ու հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մի խումբ ցուցարարների հետ ուղեւորվել է դեպի Ծիծեռնակաբերդ:

Այդ ընթացքում պատասխանատվությունն իր վրա էր վերցրել Անդրիաս Ղուկասյանը:

Այստեղ էր նաեւ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` իր ընտանիքով: Նա , իդեպ, նկատեց, որ որեւէ լարվածություն չի տեսնում ցուցարարների մոտ, միայն ոստիկաններն են լարված: Վալերի Օսիպյանը տեղեկացրեց, որ հանրահավաքի իրազեկումը քաղաքապետարան ներկայացրել է ոչ թե Անդրիաս Ղուկասյանը, այլ Ժառանգություն կուսակցությունը, հետեւաբար, չի կարող Ղուկասյանը կրել պատասխանատվություն: Ոստիկանությունը մի քանի անգամ հայտարարեց, որ երթը արտոնված չի, իսկ անօրինական ցանկացած գործողություն օրենքի ամբողջ ուժով կճնշվի:

Իսկ Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ գնալ Ծիծեռնակաբերդ, թող Սարյանով շարժվեն, մյուսները հայտարարում են նստացույց, որին կմասնակցեն նրանք, ովքեր կարող են: «Այստեղ մնում են այն մարդիկ, ովքեր կարող են դիմադրել ոստիկանությանը` առանց ուժ գործադրելու: Մենք այստեղ նստացույց ենք սկսում»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Ոստիկանությունը 15 րոպե է տվել ազատելու համար պողոտան։ Իսկ ցուցարարների մի մասը արդեն հասնում է Ծիծեռնակաբերդ։