Գո՞հ եք Ձեր Շենգեն վիզա ստանալուց
Շենգենյան գոտում ճամփորդության համար նախատեսված կարճատև վիզաների օրենսդրությունը (Visa Code) ուժի մեջ է արդեն երեք տարի: Եվրոպական անձնաժողովն այժմ գնահատում է, թե արդյոք այդ օրենսդրությունը հասել է իր նպատակներին և մտադիր է փոփոխություններ առաջարկել օրենսգրքի մեջ` զարգացնելով և արդիականացնելով հետագա միասնական վիզային քաղաքականությունը:
Այս վերանայման նպատակներից մեկն է համոզվել, որ ԵՄ վիզային քաղաքականությունը նպաստում է տնտեսական աճին եւ մշակութային փոխանակմանը` ապահովելով բարձր մակարդակի անվտանգության և հեշտացնելով օրինական ճանապարհորդների գործընթացը դեպի ԵՄ, ինչպիսիք են օրինակ գործարար մարդկանց, ուսանողների, զբոսաշրջիկների և երիտասարդների մուտքը դեպի ԵՄ:
Դա է պատճառը, որ հանձնաժողովը սկսել է հարցումներ անցկացնել՝ ցանկանալով լսել միասնական վիզային քաղաքականության հիմնական «օգտատերերին»` անհատներ, շահութային խմբեր, շահերի պաշտպանության խմբեր և մասնագիտական կազմակերպություններ:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունը։