Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուհական համակարգում փոփոխություններ կլինեն

Քաղաքականություն
bd40d08579f2f84e9024ae577ba20159

Բուհական համակարգում 2014թ-ին տեղի կունենան լուրջ փոփոխություններ։ Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց փոփոխություների նախագիծը։

Նիստից հետո, պարոն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ մինչ օրս մենք աշխատում ենք խորհրդային ժամանակահատվածից ժառանգած մասնագիտությունների դասակարգիչով.

«Դրանց վրա ընթացքում փոփոխություններ ենք արել՝ ելնելով ժամանակակից զարգացումներից։ Մեզ մոտ այսօրվա մասնագիտություների հիբրիտ է՝ հնի և նորի։ Ի՞նչ է նշանակում փոխել դասակարգիչ։ Նշանակում է՝ հանել ինչ որ մասնագիտություններ, փոխել մասնագիտությունների անուններ, խոշորացնել մասնագիտությունները։ 2014թ. մենք գնալու ենք մասնագիտությունների ցանկի ամբողջական վերանայման և համապատասխանեցնելու ենք մեր մասնագիտությունների ցանկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգչին, որով նաև ճանաչելի և ընթեռնելի կդարձնենք Հայաստանում տրված որակավորումները»,-ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։