Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ճշմարտության պահ է» (տեսանյութ)

Քաղաքականություն
b72bc08a0612fe11c072a3c436feb6f0

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ավագանու ընտրություններին գնում է փոփոխություններ կատարելու, Երեւանն ավելի հարմարավետ, բարեկարգ ու հյուրընկալ դարձնելու նպատակով, - վստահեցնում է ԲՀԿ մամլո խոսնակը։

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը շատ բարձր է գնահատում ԲՀԿ հնարավորությունները Երեւանի ավագանու ընտրություններում:

«ԲՀԿ-ն երբևէ որևէ նախագահական ընտրության չի մասնակցել, բայց դա ոչ մի դեպքում չխանգարեց, որպեսզի մենք հասնենք այն վստահությանն ու քվեին, որ ստացանք խորհրդարանական ընտրություններում: Ուզում եմ հուշել նաև քաղաքական օպոնենտներին, որոնք անընդհատ այս մասին բարձրաձայնում են, հետևյալը` նախագահական ընտրությունները նախագահի ընտրություններ են, Երևանի ավագանու ընտրությունները` կուսակցության»,- հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով այն լուրերին, որ ԲՀԿ-ն, չմասնակցելով նախագահական ընտրություններին, դժվար կարող է հավակնել առաջիկա ընտրություններում հաղթանակի:

ԲՀԿ խոսնակը անդրադարձավ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանն այն մասին, որ կողմնորոշվելու ժամանակն է և որ ԲՀԿ-ի համար ճշմարտության պահ է։

«Անընդհատ ուզում եմ պոռթկալ ու ասել, այո՛, այո՛, ԲՀԿ-ի համար ճշմարտության պահ է, Ճշմարտության պահ է ստեղծման օրվանից սկսած»,- ավելացրեց Ուրիխանյանը:


Նա նշեց, որ ԲՀԿ-ն միշտ խոսել է ժողովրդի քաղաքական ուժերի հետ տարբեր ձևաչափերով, համագործակցության հնարավորության մասին, բայց այդ դեպքերում միշտ նախապայմաններ են եղել. «Դրանց հիմքում պետք է դրված լինի երկու բան` չպետք է լինի գաղափարական կամ բարոյական որևէ հակասություն, ուղղված թե կոնկրետ նպատակի իրականացմանը, թե առհասարակ հեռանկարային համագործակցությանը և երկրորդ` դրանից պետք է լինի կոնկրետ օգուտ երկրին ու ժողովրդին»,-նշեց ԱԺ պատգամավորը:

Ուրիխանյանի խոսքով, ԲՀԿ-ն կուսակցություն է, լուրջ մարդկային պոտենցիալով, քաղաքական կենսագրությամբ ու առաջնորդով, հետևաբար ԲՀԿ-ն մայիսի 5-ին կայանալիք ընտրություններում արժանանալու է երեւանցիների քվեին: