Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քրջի բազար»-ը ցրում են (տեսանյութ)

Հասարակություն
b83dc6ddcd4376bbd0aa2d8dddabb13d

Արդեն մի քանի օր է` «Քրջի բազար» անունով հայտնի շուկայի վաճառականները հավաքվում են Երեւանի քաղաքապետարանի մոտ, որովհետեւ շաբաթ նրանց այցելել են ոստիկաններ ու տեղեկացրել, որ պիտի լքեն տարածքը:

Հիմնականում թոշակի տարիքի այս մարդկանց ու նրանց ընտանիքների համար հնամաշ իրերի շուկան ապրուստի միակ միջոցն է:

90-ամյա Մանվել պապը 60 տարի աշխատել է Կիրովի անվան քիմիական գործարանում, բայց վաստակած հանգիստը երբեք չի վայելել: Կարեւորն` ընտանիքը քաղցած չէի մնում: 90 տարեկանում որտե՞ղ նոր աշխատանք գտնել՝ չի էլ երեւակայում: Մանրամասները «Երկիր մեդիա»-ի տեսանյութում։