Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլի 9-ին դասադուլ են անելու

Հասարակություն
2950bd788cc9380c95702fbc24626c95

Համահայկական երիտասարդական շարժման անդամները ապրիլի 9-ին հայտարարում են դասադուլ՝ այսպիսի պահանջով. « Կեղծված ընտրությունների արդյունքում «հաղթած» թեկնածուն չպետք է հռչակվի նախագահ»

Ապրիլի 9-ին ժամը 09:00-ին նրանք հավաքվելու են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ, որից հետո կշրջեն տարբեր ԲՈՒՀ-երով և երթով կուղևորվեն Ազատության հրապարակ:

«Հիշեցնում ենք, որ դասադուլի դիմելը յուրաքանչյուր ուսանողի իրավունքն է, այն չի սահմանափակվում որևէ օրենքով:

Եթե ուսանողների հանդեպ կիրառվեն ճնշումներ, զգուշացումներ, ահաբեկումներ, խնդրում ենք դիմել մեզ: Մեր իրավաբանները կպաշտպանեն ձեր իրավունքները»,-ասաված է հայտարարության մեջ։