Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունից գրավոր պատասխան են ուզում (տեսանյութ)

Հասարակություն
10bb97fea61899b5317b1bff332253b8

Երեւանի 33 թաղամասի բնակիչները ցանկանում են իմանալ, թե որտեղ եւ երբ են նոր բնակարան ստանալու` 2007-ից կորցրած իրենց տների դիմաց: Նրանք կրկին կառավարության շենքի առջեւ էին։

«Մեզ նախագահից պատասխան է եկել, որ մենք պատասխանը վերցնենք ՀՀ կառավարությունից: Մենք այսօր ժողովրդով ստեղից չենք գնալու մինչեւ մեր պատասխանը գրավոր հանձնեն մեզ»,-ասում է 33 թաղամասի նախկին բնակչուհի Լաուրա Մանուչարյանը:

2 օր առաջ «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերության ներկայացուցիչները հանդիպել էին Խանջյան, Տիգրան Մեծ, Ֆիրդուսի, Հանրապետություն փողոցների նախկին բնակիչների հետ, ում տները իրացրել են: Նրանք բնակիչներին առաջարկել էին դրամական փոխհատուցում` նրանց խոստացած շենքերի շինարարության ուշացման պատճառով:

«Թող մեր տները սարքեն տան: Չէ մի հատ շենք, ինչ շենք ուզում ա լինի, ջարդելու ենք մտնենք ներս: Ես զգուշացնում եմ էս հանրապետականի շենքը, որ ութ ամիսա կանգնածա, ջարդելու ենք մտնենք ներս»,-ասում է Մանուչարյանը:

«Պատասխանը պատրաստ չի, ուղղակի ստացականը տվել են, էդ թուղթը գնում ա դռնեդուռ ասում են «Սիթի Սենթրը» իր պատասխանը չի տվել, որ մենք նամակի մեջ գրենք ձեզ պատասխանենք՞,-ասում է 33 թաղամասի նախկին բնակիչ Անդրանիկ Գրիգորյանը:

«Բայց «Սիթի Սենթրից» մենք էլ կարող են պատասխան ստանալ: Ուրեմն դիմում ենք կառավարություն, որ կառավարական մակարդակով հարցը լուծվի, ոչ թե Սիթի Սենթրի պատասխանը մեզ փոխանցեն»,-հավելում է բնակիչներից մյուսը` Ռաֆայել Գրիգորյանը:

Այսօր կառավարության մոտ հավաքված բնակիչները խոստանում են մնալ այնքան ժամանակ, քանի դեռ պատասխան չեն ստացել: