Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիտնականի աշխատավարձը 25000 դրամ է (տեսանյութ)

Հասարակություն
c45680f4de1f6a3555b133b95760872e

Երիտասարդ գիտականները լքում են Հայաստանը: Օրգանական քիմիայի բնագավառում մասնագիտացած Մերի Մանուկյանը հավանաբար կդառնա նրանցից մեկը։ Երիտասարդ գիտանականը վերջին 2 տարվա ընթացքում միայն դրամաշնորհային ծրագրի միջոցով է կարողանում իրականացնել իր գիտական փորձերը:

«Այսօր որոշակիորեն նյութատեխնիկան բազայի պատճառով, խոշոր խոչընդոտներ կան, որ չեն թողնում, որ օրգանական քիմիան զարգանա: Շատ դեպքերում են անցյալ դարի 80-ականների թվականներին ստացած նյութերով ու սարքերով են աշխատում», - ասում է Մերի Մանուկյանը:

Ըստ նրա՝ սիթեզվում են միայն ազոտ պարունակող նյութեր, որոնք օժտված են դեղաբանական ակտիվությամբ, ինչպես նաև կարող են որպես ախտահանիչներ օգտագործվել հիվանդանոցներում վիրուսային հիվանդությունների կանխարգելման կամ ոչնչացման համար:

«Ներկայացրել ենք արդյունքները մի քանի միջազգային գիտաժողովներում ու բավականին դրական արձագանքներ ենք ստացել», - ասաց երիտասարդ գիտնականը:

Այսօր Հայաստանում երիտասարդ գիտականի միջին աշխատավարձը 25 հազար դրամ է, ինչը չի կարող նպաստել գիտական գործունեությանը:

«Նման աշխատավարձով երկար չես կարող ապրել, այդ պատճառով շատերը լքում են երկիրը, ուղեղների արտահոսք է լինում», -ավելացրեց Մերի Մանուկյանը:

Ավագ գիտաշխատող Ջուլիետա Գրիգորյանը ըմբռնումով է մոտենում երկիրը լքող երիտասարդ գործընկերներին եւ ցավ ապրում նրանց համար;

«Երիտասարդ գիտանականն էլ պետք է ընտանիք պահի, նամանավանդ տղաները, չնչին աշխատավարձով ինչպես ընտանիք պահի: Անմիջապես ռեյզումե են ներկայացնում արտասահման, մեր գիտանակաները գնում են», -ասում է ավագ գիտաշխատողը:

Տիկին Ջուլիետան մեծ ոգևորությամբ է խոսում երիտասարդ գիտականների գյուտերի մասին, որոնք, ցավոք,  հիմնականում մնում են թղթի վրա:

«Կյանք չեն մցնում մեր դեղերը, դա է մեծ դժբախտությունը», եզրափակեց Ջուլիետա Գրիգորյանը: