Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում է բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ

Հասարակություն
21a6fe363c3f9274f49e3bee6dfa354c

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Երևանի համար 52 հիմնական դպրոց, որտեղ եվրոպական GOSPEL ծրագրով կառուցվում է երեք մարզադաշտերից բաղկացած բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ։

Համաձայն նախագծի, բազմաֆունկցիոնալ մարզահրապարակը նախատեսված է նաև հաշմանդամների համար։
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գործող համար 52 դպրոցի բակում մարզահրապարակի կառուցումը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող առաջին ծրագիրն է։

«Սա ներդրումային ծրագիր է, որն իրականացնում ենք Մարսել քաղաքի հետ համագործակցելով: Ծրագրի իրականացման արդյունքում, Շենգավիթ վարչական շրջանում, կունենանք սպորտային խաղահրապարակ, որից կօգտվեն ոչ միայն դպրոց հաճախող աշակերտները, այլև հարակից բակերի երեխաները»,- նշել է քաղաքապետը դպրոցի աշխատակազմի և թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Մարզահրապարակի շինարարությունը նախատեսված է ավարտել մինչև մայիսի 1-ը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն