Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործն ուղարկվել է ՀՔԾ

Հասարակություն
742cb6030a60327bc92082691fbd74d9

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության կանխամտածված սնանկության վերաբերյալ քրեական գործը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունից ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին այսօր սփյուռքահայ գործարարի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանին տեղեկացրել է ՀՀ Գլխավոր դատախազությունից գործը վերահսկող դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը:

Սփյուռքահայ գործարարի փաստաբանը գործի Հատուկ քննչական ծառայություն տեղափոխումն այսպես է մեկնաբանել.«Եթե գործը հասել է Հատուկ քննչական ծառայություն, դա նշանակում է, որ պաշտոնատար անձինք են հարցաքննվելու, դա էլ իր հերթին ենթադրում է, որ այս գործի հետ իսկապես առնչություն ունեն պաշտոնատար անձինք` այն ինչ մենք արդեն մի քանի տարի է հայտարարում ենք և սա էր հիմնական հանագամանքը, որ մինչ օրս կանխել է Էդմոնդ Խուդյանի հիմնադրած ընկերության սնակացման գործի բացահայատումը»:

Հայտնում է Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը։