Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջինը կսկսի ՀՀԿ-ն

Քաղաքականություն
81c50c6bde5e76f1676e6976557607b2

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին օրը՝ ապրիլի 7-ին անվճար հեռուստաեթերից առաջինը կօգտվի Հայաստանի հանրապետական կուսակցությունը;

Այսօր ԿԸՀ-ն վիճականություն էր կազմակերպել քարոզարշավի ողջ օրերի համար;

Հանրային հեռուսատաընկերության եթերում ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները կարող են գովազդվել 30 րոպե անվճար եւ 50 րոպե վճարովի, Հանրային ռադիոյի եթերում՝ 50 րոպե անվճար եւ 80 րոպե վճարովի։

Հանրային հեռուստաընկերությամբ քարոզարշավը կմեկնարկի 18.00-ին, իսկ հանրային ռադիոյով` 13.30-ին:

Մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրությունների անցկացման համար ձեւավորվել է 464 ընտրատեղամաս։

ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցի 206 հանձնաժողովի նախագահով եւ նույնքան քարտուղարով, ԲՀԿ-ն կունենա 144 նախագահ, նույնքան քարտուղար, ՀԱԿ-ը 36 նախագահ, նույնքան քարտուղար, իսկ «Ժառանգությունը», ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը 26-ական հանձնաժողովի նախագահ եւ նույնքան քարտուղար;